Ռադիովիրաբուժությունն արդեն Հայաստանում է

Ստերեոտակսիկ ռադիովիրաբուժությունն արդեն հասանելի է Հայաստանում՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում, և հանրապետության բնակիչներն այս բժշկական ծառայության համար այլևս կարիք չունեն մեկնելու արտերկիր։ Կենտրոնի ռադիոթերապիայի ծառայության ղեկավար Սերգեյ Գոլուբը Երևանում անցկացված «Ուռուցքաբանության օրեր-2024» գիտաժողովում խոսել է քաղցկեղի բուժման գործում ստերեոտակսիկ վիրաբուժության դերի և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի հնարավորությունների մասին։
Սերգեյ Գոլուբը պարզաբանել է, որ ստերեոտակսիկ ռադիովիրաբուժությունը շատ քիչ քանակությամբ բուժման սեանսների ընթացքում՝ առավել հաճախ մետաստատիկ օջախում իոնացնող ճառագայթման շատ մեծ չափաբաժինների ընդունում է ենթադրում: «Սովորաբար, այս բուժումը ներառում է մեկից հինգ բուժման սեանս: Դասական ռադիովիրաբուժությունն, առհասարարակ, մեկ սեանս է տևում»,-նշել է նա:
Ծառայության ղեկավարը նշեց, որ դասական ռադիովիրաբուժությունն սկսվել է ներգանգային մետաստազների բուժմամբ, իսկ այս տեսակի ճառագայթային թերապիայի համար նախատեսված առաջին սարքավորումը դարձել է գամմա-դանակը: Դա դասական նյարդավիրաբուժության այլընտրանք էր՝ ճառագայթային թերապիայի կիրառմամբ: Եղանակն առաջարկել է շվեդ նյարդավիրաբույժ Լարս Լեքսելը։ Դրա էությունը կենտրոնական նյարդային համակարգի ներսում գտնվող օջախին ճառագայթման չափազանց բարձր չափաբաժին հասցնելն է: Ներկայում ճառագայթային վիրաբուժությունը կիրառվում է ոչ միայն կենտրոնական նյարդային համակարգի օջախների բուժման համար, այլ նաև օրգանիզմի այլ տեղերում՝ թոքերի, ոսկորների, լյարդի օջախների համար:
«Սա շատ մեծ չափաբաժնի շատ ճշգրիտ առաքում է: Դրանք երկու հիմնական ասպեկտներն են, որին հասնելու համար մեզ անհրաժեշտ են հատուկ տեխնիկական և ծրագրային լուծումներ, որոնք ներդրված են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում տեղադրված Varian Edge արագացուցիչում»,-պատմել է մասնագետը։
Ճառագայթային ուռուցքաբան Նատալյա Կորնիևսկայան ներկայացրեց կենտրոնի հնարավորությունները բրախիթերապիա անկացման գործում։ Կենտրոնը հագեցած է Varian's Bravos սարքով և անհրաժեշտ ինտրաստատների և ապլիկատորների հավաքածուով։
Մասնագետը պարզաբանել է, որ իր զեկույցում պատմել է գինեկոլոգիական քաղցկեղի և մաշկի քաղցկեղի բուժման մեջ բրախիթերապիայի կիրառման մասին։
Մասնավորապես, գինեկոլոգիական քաղցկեղի բուժման ժամանակ բրախիթերապիան՝ ճառագայթային թերապիայի կոնտակտային եղանակը, երբ ճառագայթման աղբյուրը գտնվում է ուռուցքի մեջ կամ դրա մոտակայքում, այսօր ոսկե ստանդարտ է:
Օրինակ՝ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում բրախիթերապիան ցուցված է հիվանդության հենց առաջին փուլից և վիրաբուժական բուժման հիանալի այլընտրանք է։
«Արգանդի վզիկի տափակ բջջային քաղցկեղն անչափ զգայուն է ճառագայթային թերապիայի նկատմամբ, և երբեմն ավելի լավ է ճառագայթային թերապիայի համակցված կուրս անցկացնել, քան վիրահատել։ Ընդ որում, ճառագայթային թերապիան իրականացվում է երկու փուլով: Նախ ճառագայթում ենք հեռահար: Ճառագայթվում են և՛ առաջնային ուռուցքը, և՛ ռեգիոնար մետաստազների գոտիները: Եվ ակնկալում ենք, որ արտաքին ճառագայթային թերապիայից ուռուցքի չափերն առավելագույնս կնվազի։
Ես ասում եմ՝ «ձնագնդի պես հալվում է»: Բանն այն է, որ բրախիթերապիայի համար մնացորդային ուռուցքը որքան փոքր է, այնքան լավ է արդյունքը: Փոքրացած ուռուցքի վրա մենք արտաքին ճառագայթային թերապիայից հետո քաղցկեղային չափաբաժին ենք ուղղում՝ կիրառելով բրախիթերապիա»,- պատմում է Նատալյա Կորնիևսկայան։
Մասնագետի հավաստմամբ՝ բրախիթերապիան միաժամանակ առաջին և երկրորդ փուլերի մաշկի ոչ մելանոմային չարորակ ուռուցքներով բուժառուների համար լավագույն թերապևտիկ տարբերակն է։ Առանձնապես, երբ ուռուցքը տեղայնացված է աչքի շուրջը, քթի ծայրին, ականջի վրա, այսինքն՝ այն հատվածներում, որտեղ վիրաբուժական բուժումը դժվար է և առնչվում է կոսմետիկ ֆունկցիոնալ խանգարումներին։
«Վիրաբուժական միջամտության ժամանակ անհրաժեշտ է հեռացնել ոչ միայն ուռուցքը, այլև շրջակա առողջ հյուսվածքները։ Եվ այս թերությունն այնուհետև պետք է ծածկել մաշկի լաթով: Իսկ որոշ դեպքերում, երբ տարեց բուժառուների համար անզգայացում է պահանջվում, և դրա իրագործումը հեշտ չէ, բրախիթերապիան է օգնության հասնում։
Դա հիանալի եղանակ է դեմքի մաշկի վրա ուոռուցք ունեցող տարեց բուժառուների շրջանում, դա շատ լավ կոսմետիկ ազդեցություն է թողնում։ Բուժման տևողությունը 7-8 օր է, ամբուլատոր բուժառուն գալիս է ու գնում։ Կարծում եմ՝ այսօր այդ եղանակը պետք է լինի ընտրության եղանակ»,-պատմել է Նատալյա Կորնիևսկայան։
Այլ նորություններ

Ճառագայթային թերապիայի գործընթացը սկսվում է ճիշտ հարցերից և հստակ պատասխաններից։
Իմանալ ավելին
Լրատվամիջոցների այցը «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Իմանալ ավելին
Սերգեյ Գոլուբը պատասխանել է հաճախ տրվող հարցերին
Իմանալ ավելին
Հարցազրույց «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավարի հետ
Իմանալ ավելին
Հարցազրույց «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ղեկավարի հետ
Իմանալ ավելին
Մեր Անուշը բուժումը հաջողությամբ ավարտվեց
Իմանալ ավելին