Հաճախ տրվող հարցեր
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը բաց է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 18:00:
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի հասցեն է՝
Հայաստան , 0087, Երևան, Տիտոգրադյան 14/4
Ռադիոթերապիան քաղցկեղի բուժման ժամանակակից մեթոդներից մեկն է: Բուժման ընթացքում կիրառվում են իոնացնող ճառագայթներ՝ քաղցկեղի բջիջները ոչնչացնելու կամ դրանց տարածումը կանխելու նպատակով:
Ռադիոթերապիան իրականացվում է մի քանի փուլով, ներառյալ նախնական խորհրդատվություն, նախաճառագայթային պատրաստում, բուժման պլանավորում, թիրախային տարածքի ճշգրիտ նշում և բուժման իրականացում:
Բուժման պլանը մշակվում է պացիենտի բժշկական պատմության, քաղցկեղի տիպի, տարածման, ինչպես նաև այլ ախտորոշիչ հետազոտությունների հիման վրա։ Բուժման պլանը կազմվում է օնկոլոգ-ճառագայթաբանի և բժշկական ֆիզիկոսների համատեղ աշխատանքի արդյունքում։
Ոչ, ռադիոթերապիան ցավոտ չէ և բուժումը ընթանում է հիմնականում անցավ։
Մեր կենտրոնում առկա են Varian ընկերության վերջին սերնդի Halcyon, Edge, Bravos ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումներ, գերմանական Siemens Healthineers ընկերության, նորագույն Somatom go.Open Pro ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆ, որը ստեղծում է առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում պլանավորելու և իրականացնելու համար: Առկա է նաև Siemens Biograph mCT 64 PET scan պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆ,որն իր տեսակի մեջ եզակի է ՀՀ-ում:
Ռադիոթերապիայի մեկ սեանսը սովորաբար տևում է 5-10 րոպե, իսկ ընդհանուր բուժման ընթացքը կախված սեանսերի քանակի կարող է տևել մի քանի շաբաթ։
Այո, ռադիոթերապիան անվտանգ է, և մեր կենտրոնում աշխատանքը հիմնված է միջազգային պրոտոկոլների հիման վրա, ինչպես նաև կիրառվում են լավագույն սարքավորումները և տեխնոլոգիաները, որպեսզի յուրաքանչյուր պացիենտ հնարավորություն ունենա ստանալ որակյալ և Եվրոպական չափանիշներին համապատասխան բարձրակարգ բուժում՝ չփնտրելով այն օտար երկրներում։
Որակի հսկողությունն իրականացվում է հատուկ դոզիմետրիկ սարքավորումների միջոցով, որը թույլ է տալիս առավել ճշգրիտ վերահսկել թերապիայի նպատակներով օգտագործվող ճառագայթի չափաբաժինը, ինչն էլ նպաստում է բուժառուի անվտանգ բուժմանը:
Ռադիթերապիայի կուրսերն անցնելուց հետո` պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյային, չսահմանափակելով իր շփումն այլ անձանց հետ:
Խորհրդատվության կարող եք գրանցվել զանգահարելով 8550 կամ +37495101098 հեռախոսահամարներով կամ մոտենալ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն՝ Տիտոգրադյան 14/4: