
Բրախիթերապիա
Բրախիթերապիան քաղցկեցի ճառագայթայինբուժման մեթոդ է, որտեղ ճառագայթման աղբյուրը տեղադրվում է անմիջապես ուռուցքի մեջ կամ մոտակայքում՝ ապահովելով բարձր ճառագայթման դոզա և չվնասելով շրջակա առողջ հյուսվածքները: Բրախիթերապիան հաճախ կիրառվում է շագանակագեղձի, կրծքագեղձի, արգանդի, արգանդափողի և այլ օրգանների քաղցկեղների բուժման համար։
Բուժման այս մեթոդը կարող է կիրառվել ինքնուրույն կամ այլ մեթոդների հետ միաժամանակ, ինչպիսիք են, օրինակ՝ արտաքին ճառագայթային թերապիան կամ վիրահատական բուժումը։
Մաշկի մակերեսային (ապլիկացիոն)բրախիթերապիա 7 սեանս
Մաշկի մակերեսային (ապլիկացիոն)բրախիթերապիա 8 սեանս
Մաշկի քաղցկեղի ներհյուսվածքային բրախիթերապիա 7 սեանս
Մաշկի քաղցկեղի ներհյուսվածքային բրախիթերապիա 8 սեանս
Ակնային հոնքի քաղցկեղի ներհյուսվածքային բրախիթերապիա 7 սեանս
Ակնային հոնքի քաղցկեղի ներհյուսվածքային բրախիթերապիա 8 սեանս
Արգանդի վզիկի քաղցկեղի կամ արգանդի մարմնի քաղցկեղի կամ հեշտոցի քաղցկեղի ՄՌՏ/ ՀՏ պլանավորում
Արգանդի վզիկի կամ արգանդի մարմնի քաղցկեղի կամ հեշտոցի քաղցկեղի ներխոռոչային բրախիթերապիա 6 սեանս / անզգայացումով /
Արգանդի վզիկի քաղցկեղի կամ հեշտոցի քաղցկեղի կոմբինացված բրախիթերապիա 4 սեանս /անզգայացումով /
Ներհեշտոցային բրախիթերապիա 3 սեանս
Արգանդի վզիկի կամ արգանդի մարմնի կամ հեշտոցի քաղցկեղի ներխոռոչային բրախիթերապիա մինչև 5 սեանս / անզգայացումով /
Բրախիթերապիան ճառագայթային բուժման բարձր ճշգրտությամբ մեթոդ է, որի դեպքում իոնացնող ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ուռուցքային հյուսվածքի մեջ կամ նրա անմիջական հարևանությամբ՝ ներսից ոչնչացնելով ուռուցքը։ Քանի որ այս մեթոդը նվազագույն ազդեցություն է ունենում առողջ հյուսվածքների վրա, այն համարվում է ժամանակակից ու արդյունավետ միջոց մի շարք ուռուցքների բուժման համար։
Բրախիոթերապիայի տեսակները
Այն կարող է կիրառվել որպես անկախ մեթոդ կամ իրականացվել ճառագայթային թերապիայի հետ։
- բրախիոթերապիա՝ օգտագործվում է մաշկի I–II աստիճանի քաղցկեղի, փոքր ռիսկով շագանակագեղձի քաղցկեղի և վիրահատությունից հետո որպես լրացուցիչ ճառագայթում։
- Համակցված բրախիոթերապիա՝ օգտագործվում է ավելի բարդ դեպքերում, օրինակ՝ օնկոգինեկոլոգիական քաղցկեղների ժամանակ։
Աղբյուրի մատակարարման եղանակով տարբերակում են
- Ներքին բրախիոթերապիա՝ երբ ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ուռուցքային հյուսվածքի մեջ։
- Կոնտակտային բրախիոթերապիա՝ ներառում է ներախոռոչային (հաճախ գինեկոլոգիական ուռուցքներ), ներքին (կերակրափողի, բրոնխների քաղցկեղ) և ապլիկացիոն (մաշկի քաղցկեղ)։
Որ հիվանդությունների դեպքում է կիրառվում
Բրախիոթերապիան կիրառվում է՝
- Գինեկոլոգիական ուռուցքաբանության (արգանդի վզիկի, հեշտոցի, արտաքին սեռական օրգանների քաղցկեղ),
- Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղների
- Շրթունքների, կոպերի քաղցկեղ,
- Կերակրափողի, բրոնխների, հետանցքի, կրծքագեղձի քաղցկեղ։
Հակացուցումներ
Բրախիոթերապիան չի իրականացվում՝
- Ուռուցքի մեծ ծավալի,
- Բազմաթիվ մետաստազների,
- Սվիշերի,
- Ուղեկցող բարդ հիվանդությունների դեպքում։
Նախապատրաստում
Կախված է ուռուցքի տեղակայվածությունից։
- Մաշկի քաղցկեղ – նախապատրաստում չի պահանջում,
- Ներքին բրախիոթերապիա – տեղային անզգայացում,
- Արգանդի վզիկի կամ արգանդի բրախիոթերապիան իրականացվում է ներքին կամ ողնաշարային անզգայացմամբ։
- Շագանակագեղձի քաղցկեղ – միայն ողնաշարային անզգայացում։
Բոլոր մանրամասները քննարկվում են նախնական խորհրդատվության ընթացքում։
Իրականացման կարգը
- Ապլիկատորի տեղադրում հենց ուռուցքի մեջ,
- Իրիդիումի ճառագայթման աղբյուրի մատակարում,
- Սեանսից հետո աղբյուրը վերադարձվում է պահոց, ապլիկատորը հանվում է, և պացիենտը կարող է նույն օրը լքել կենտրոնը։
Պացիենտը չի ճառագայթում և վտանգ չի ներկայացնում շրջապատի համար։
Մեր սարքավորումները
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում օգտագործվում է Varian ընկերության ժամանակակից սարքավորումը՝ իրիդիումի իզոտոպով։ Կիրառվում են ԿՏ, ՄՌՏ և եռաչափ դոզիմետրիկ պլանավորում՝ ապարատի տեղադրման ճշգրտությունն ապահովելու համար։
Բրախիոթերապիայի արդյունավետությունը
Բրախիոթերապիան թույլ է տալիս հասնել ուռուցքը վերացնող հատուկ ճառագայթման դոզայի՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու։
Օրինակ՝
- Մաշկի քաղցկեղ – 7–8 սեանս (1,5 շաբաթ),
- Շագանակագեղձի քաղցկեղ – 2 սեանս։
Հնարավոր կողմնակի ազդեցություններ
Հնարավոր են թույլ տեղային ռեակցիաներ՝ կարմրություն կամ գրգռում։ Լուրջ բարդությունները չափազանց հազվադեպ են և կանխվում են ճշգրիտ պլանավորմամբ։
Ինչու ընտրել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը կենտրոնը
- Ժամանակակից սարքավորումներ՝ առաջատար արտադրողներից
- Բարձր որակավորմամբ մասնագետների թիմ
- ԿՏ, ՄՌՏ, պլանավորում
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի