Պետպատվեր
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կարող Է պետպատվերի շրջանակում ստանալ ճառագայթային բուժում` համավճարի (50 տոկոս) սկզբունքով, իսկ ավելի փոքր խումբ ճառագայթային բուժման համար կարող է ստանալ պետպատվերի ամբողջական ծածկույթ:
Պետպատվերի ամբողջական ծածկույթ կստանան հետևյալ խմբի շահառուները`
- Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ:
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք (Քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ պաշտպանության այլ մարտական գործողությունների ժամանակաշրջանում գործող բանակի կազմի մեջ մտնող զորամասերում, շտաբներում և հաստատություններում զինվորական ծառայություն անցած զինծառայողներ, քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների պարտիզաններ և ընդհատակյա գործունեությամբ զբաղվողներ):
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք:
- Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
- Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և ժամանակավոր օթևանների շահառուներ:
- Բռնադատվածներ:
- Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ:
- Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք:
- Տուժած անձ:
Ճառագայթային բուժումը կիրականացվի Varian ընկերության Halcyon սարքի գծային արագացուցիչներով` IMRT և VMAT մեթոդներով:
Պետպատվեր գործում է միայն ճառագայթային բուժման, PET scan ախտորոշման (համավճարով) դեպքում:
Ուշադրություն! ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆԸ դուրս է պետպատվերի շրջանակներից:
Պետպատվերի ընթացակարգին կարող եք ծանոթանալ ստորև`
Մեր կոնտակտները
Titogradyan 14/4
Հեռախոս: 8550, +37495101098
e-mail: [email protected]