Ընդհանուր դրույթներ և պայմաններ
1. Պայմանների ընդունում
Մուտք գործելով կամ օգտագործելով «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն-ի կայքը («Հավելված»), դուք համաձայնում եք լինել պարտավորված պահպանելու սույն դրույթներն ու պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը: Եթե դուք համաձայն չեք այս պայմաններին, խնդրում ենք մի օգտագործեք Հավելվածը:
2. Պայմանների փոփոխությունները
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն դրույթներն ու պայմանները և գաղտնիության քաղաքականությունը: Թարմացված պայմանները կգործեն «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն-ի կայքում տեղադրվելուց հետո: Ձեր պարտականությունն է պարբերաբար ծանոթանալ թարմացված պայմաններին:
3. Գաղտնիության քաղաքականություն
Այս բաժինը բացատրում է, թե ինչպես է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը («մենք», «մեր» կամ «մեզ») հավաքում և օգտագործում անձնական տվյալները, երբ այցելում եք Հավելված: Մենք պարտավորվում ենք պաշտպանել ձեր գաղտնիությունը և ապահովել ձեր տրամադրած ցանկացած տեղեկատվության անվտանգությունը:
ա. Տեղեկատվություն, որը մենք հավաքում ենք
Ներկայումս մենք որևէ անձնական տեղեկատվություն չենք հավաքում:
բ. Տեղեկատվության օգտագործումը
Քանի որ ոչ մի անձնական տեղեկատվություն չի հավաքվում, դրանց բացահայտման համար հատուկ կիրառություններ չկան:
գ. Անվտանգություն
Մենք պարտավորվում ենք ապահովել ձեր տրամադրած ցանկացած տեղեկատվության անվտանգությունը: Չնայած մենք ներկայումս չենք հավաքում անձնական տվյալներ, սակայն մենք միջոցներ ենք ձեռնարկում Հավելվածը չարտոնված մուտքերից և օգտագործումից պաշտպանելու համար:
դ. Փոփոխությունները Գաղտնիության քաղաքականության մեջ
Մենք կարող ենք թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը պայմանավորված մեր գործելակերպի փոփոխություններով կամ իրավական կարգավորումներով։ Ամենաթարմ տարբերակը միշտ հասանելի կլինի App Store-ում և Google Play Store-ում:
4. Հավելվածի օգտագործումը
Դուք կարող եք օգտագործել Հավելվածը միայն օրինական նպատակներով: Դուք համաձայնում եք չզբաղվել որևէ գործողությամբ, որը կարող է խաթարել կամ խանգարել Հավելվածի ֆունկցիոնալությանը կամ խախտել գործող օրենքները:
5. Մտավոր սեփականություն
Հավելվածի ողջ բովանդակությունը, ներառյալ տեքստը, գրաֆիկան, լոգոները, պատկերները և ծրագրակազմը, «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը արտոնագրողների սեփականությունն է և պաշտպանված է մտավոր սեփականության մասին օրենքներով:
6. Հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր
Ձեր հարմարության համար Հավելվածը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի բովանդակության կամ գործելակերպի համար և չի հաստատում դրանք: Երրորդ կողմի կայքերի օգտագործումը ձեր սեփական ռիսկով է:
8. Պատասխանատվության սահմանափակում
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը պատասխանատվություն չի կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական, հետևանքային կամ տուգանք առաջացնող վնասների համար, որոնք առաջանում են Ձեր կողմից Հավելվածի օգտագործումից:
9. Փոխհատուցում
Դուք համաձայնում եք զերծ պահել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի Հավելվածի օգտագործման կամ Պայմանների և Գաղտնիության քաղաքականության խախտման հետևանքով բխող ցանկացած պահանջներից, վնասներից կամ կորուստներից, դրանց խախտման դեպքում՝ համաձայնում եք փոխհատուցել վնասները:
10. Կիրառելի օրենք/օրենսդրություն
Սույն դրույթներն ու Պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում և մեկնաբանվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
11. Կոնտակտային տվյալներ
Սույն Պայմանների ու դրույթների և Գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի կամ մտահոգության համար խնդրում ենք կապվել մեզ հետ (էլ․ հասցե [email protected]) հասցեով:
12. Ուժի մեջ մտնելու ամսաթիվը
Սույն Պայմաններն ու պայմանները և Գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել են (01/12/2025):