Համակարգչային տոմոգրաֆիա տոպոմետրիայով
Այս ծառայությունը ներառում է միայն CT տոպոմետրիա՝ առանց ռադիոթերապևտների և բժշկական ֆիզիկոսների հետագա աշխատանքի: Դա կարող է անհրաժեշտ լինել, եթե պացիենտը նախատեսում է բուժում անցնել այլ կլինիկայում:
Համակարգչային տոմոգրաֆիա տոպոմետրիայով (ներառյալ կոնտրաստ նյութը ըստ ցուցման)
ՀՏ չափանշում կոնտրաստով / առանց կոնտրաստի
Ճառագայթային թերապիայի նախապատրաստման առանցքային փուլերից մեկը համակարգչային տոմոգրաֆիայի վրա հիմնված ՀՏ չափանշումն է (ՀՏ տոպոմետրիա): Այս նախապատրաստական փուլը անհրաժեշտ է ներքին օրգանների և հյուսվածքների մանրամասն պատկերներ ստանալու համար, որոնք անհրաժեշտ են ճառագայթման ծավալների ճշգրիտ պլանավորման և առողջ հյուսվածքների պահպանման համար:
ՀՏ չափանշման սկզբում պացիենտին ծանոթացնում են տոպոմետրիայի գործընթացին։ Մասնագետները բացատրում են, թե ինչպես է տեղի ունենալու պրոցեդուրան, ինչու է դա անհրաժեշտ և ինչ զգացողություններ կարող է ունենալ պացիենտը: Այնուհետև պացիենտի համար ընտրվում են հատուկ ամրացնող հարմարանքներ, որոնք անհրաժեշտ են ճառագայթային թերապիայի սեանսների ընթացքում անշարժ դիրքը ապահովելու համար։ Սարքի տեսակի ընտրությունը կախված է ճառագայթման հատվածից և պացիենտի առանձնահատկություններից: Դրանցից են վակուումային ներքնակները, ջերմապլաստիկ դիմակները, գլխի ամրացման հարմարանքները և այլն:
Ֆիքսող հարմարանքները պատրաստելուց հետո, համակարգչային տոմոգրաֆի վրա կատարվում է սկանավորում տոպոմետրիկ արձանագրությամբ (ըստ ՀՏ-տոպոմետրիայի), կենտրոնացման նշաններ են դրվում ֆիքսող հարմարանքների կամ պացիենտի մարմնի վրա: Սովորաբար, սկանավորումից հետո կատարվում է նաև պացիենտի լուսանկարում՝ դիրքավորման բոլոր առանձնահատկությունները ֆիքսելու համար: Նախապատրաստման կարևոր ասպեկտը հարմարավետ և վստահելի միջավայր ստեղծելն է, ինչպես նաև հուզական աջակցություն ցուցաբերելը:
ՀՏ չափանշման անցկացման տարբերակները.
- ՀՏ-չափանշում կոնտրաստով.Այս մեթոդը օգտագործվում է պատկերը ավելի տեսանելի դարձնելու համար, հատկապես երբ ուռուցքը կարևոր անոթների կամ օրգանների մոտ է գտնվում: Կոնտրաստային նյութը օգնում է հստակ պատկերավորել անատոմիական կառուցվածքները, իսկ որոշ դեպքերում թույլ է տալիս ավելի ճշգրիտ որոշել ճառագայթման ծավալը:
- ՀՏ-չափանշում առանց կոնտրաստի.Այս տարբերակը օգտագործվում է այն դեպքում, երբ ուռուցքի տեղայնացման պատճառով լրացուցիչ պատկերավորում չի պահանջվում, կամ պացիենտին հակացուցված է կոնտրաստային դեղամիջոցը: Չնայած կոնտրաստային ուժեղացման բացակայությանը՝ մեթոդը թույլ է տալիս ստեղծել որակյալ ճառագայթային թերապիայի պլաններ:
Ճառագայթային թերապևտի խորհրդատվություն
ՀՏ չափանշում կատարելուց հետո պացիենտը խորհրդակցում է ճառագայթային թերապևտի հետ, ով պատասխանատու է նախապատրաստման հետևյալ փուլերի համար.
- Բուժման մեթոդի որոշում. Բժիշկ-ճառագայթաբանը ընտրում է ճառագայթային թերապիայի համապատասխան մեթոդ՝ կախված հիվանդության տեսակից և փուլից: Դա կարող է լինել հեռահար ճառագայթային թերապիա կամ բրախիթերապիա (ներհյուսվածքային ճառագայթային թերապիա):
- Թերապիայի պլանի կազմում. ՀՏ չափանշման տվյալների հիման վրա մշակվում է բուժման անհատական պլան, և ըստ դրա որոշվում է բուժման սեանսների քանակը և մեկանգամյա օջախային դեղաչափը (իոնացնող ճառագայթման դեղաչափ, որը տրվում է բուժման յուրաքանչյուր սեանսին):
- Ճառագայթման ծավալի որոշում. մասնագետը եզրագծում է ճառագայթման գոտիների սահմաններն այնպես, որ առողջ հյուսվածքները զերծ մնան ճառագայթումից:
- Դոզիմետրիկ պլանավորում. բժշկական ֆիզիկոսների հետ համատեղ իրականացվում է դոզիմետրիկ պլանավորում, ստեղծվում է պացիենտի ճառագայթային թերապիայի անհատական պլան:
Ճառագայթային թերապիայի նախապատրաստումը բուժման համապարփակ և կարևոր փուլ է, որը ներառում է բժշկական փաստաթղթերի հավաքում, ՀՏ չափանշման անցկացում և ճառագայթային թերապևտի խորհրդատվություն: Այս միջոցառումները թույլ են տալիս ստեղծել անհատականացված բուժման պլան, որն պացիենտի համար ապահովում է բարձր ճշգրտություն, անվտանգություն և հարմարավետություն:
Խորհրդատվության գրանցվելու համար դիմեք մեզ զանգահարելով 8550 հեռախոսահամարով կամ կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով՝ erebuniradiotherapy.com: