Ինչպե՞ս պատրաստվել ՀՇ հետազոտության

Image

Տոպոմետրիկ ԿՏ-ի հիմնական ասպեկտները ռադիոթերապիայում՝

1. Պացիենտի դիրքի ճշգրտում: 
Տոպոմետրիկ ԿՏ-ն թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել բուժառուի անատոմիան երեք հարթություններում և ճշգրիտ դիրքավորել բուժառուին ռադիոթերապևտիկ սեղանին: Դա կարևոր է պացիենտի դիրքի կրկնելիությունը ապահովելու համար յուրաքանչյուր բուժման սեանսի ժամանակ: Տոպոմետրիկ ԿՏ-ն օգնում է ստեղծել հիվանդի դիրքի քարտեզներ, ինչը թույլ է տալիս ճիշտ ուղղել ճառագայթները: Անհրաժեշտության դեպքում օգտագործվում են հատուկ նշաններ (օրինակ՝ տատուներ կամ մարկերներ), որոնք հետագայում օգնում են ճշգրիտ դիրքավորել բուժառուին յուրաքանչյուր ճառագայթման սեանսի ժամանակ:

2. Բուժման պլանավորման գործընթաց: 
ԿՏ-ն օգտագործվում է 3D մոդել ստեղծելու համար, որը թույլ է տալիս ճշգրիտ տեղորոշել ուռուցքը, ինչպես նաև գնահատել կարևոր օրգանների և հյուսվածքների դիրքը, ինչը թույլ է տալիս նվազեցնել առողջ կառուցվածքների վնասման ռիսկերը:

3. Բուժման ընթացքում օգտագործումը: 
Տոպոմետրիկ ԿՏ-ն հաճախ կիրառվում է ռադիոթերապիայի ընթացքում պացիենտի դիրքի ճշգրտման և օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունների վերահսկման համար (օրինակ՝ ուռուցքի չափերի փոփոխություն, պացիենտի քաշի կամ օրգանների տեղաշարժի փոփոխություն): Որոշ դեպքերում օրգանները, ինչպիսիք են թոքերը, սիրտը կամ աղիները, կարող են շարժվել շնչառության կամ այլ ֆիզիոլոգիական գործընթացների ընթացքում: Տոպոմետրիկ ԿՏ-ն կարող է օգտագործվել այս շարժումները վերլուծելու և ճառագայթման պլանները ժամանակին շտկելու համար, ինչը հատկապես կարևոր է այն ուռուցքների բուժման դեպքում, որոնք գտնվում են կրծքավանդակի կամ որովայնի խոռոչում:

4. Տեսողական պլանավորում և դոզայի բաշխում: 
ԿՏ պատկերները օգտագործվում են ճառագայթման պլաններ ստեղծելու համար, որոնք ճշգրիտ դոզայի բաշխում են ապահովում՝ ելնելով ուռուցքի և շրջապատող հյուսվածքների հատկանիշներից: Դա թույլ է տալիս իրականացնել բուժումը նվազագույն կողմնակի ազդեցություններով:

5. Բարդությունների նվազեցում: 
Տոպոմետրիկ ԿՏ-ի միջոցով ճշգրիտ պլանավորում իրականացնելով, հնարավոր է նվազեցնել ճառագայթման դոզան առողջ հյուսվածքներին, նվազեցնելով կողմնակի ազդեցությունների և բարդությունների ռիսկը, քանի որ ճառագայթի դոզան ուղղվում է միայն ուռուցքի վրա:

Ընդհանուր առմամբ, տոպոմետրիկ ԿՏ-ն ռադիոթերապիայի կարևորագույն բաղկացուցիչն է ճառագայթային բուժման ճշգրտությունն ու արդյունավետությունը բարձրացնելու համար: Այն ապահովում է առավելագույն ազդեցություն ուռուցքի վրա և նվազագույն վնաս առողջ հյուսվածքներին:

 

Սննդակարգ` նախորդ օր
Հետազոտությունից 1-2 օր առաջ բացառել այն մթերքները, որոնք մեծացնում են աղիներում գազերի առաջացումը:

- Խնձոր, տանձ, մանգո, դեղձ սալոր, ձմերուկ, բալ
- Սոխ, սխտոր, ասպարագուս (ծնեբեկ)
- Լոբազգիներ, սունկ
- Կաղամբ (ներառյալ թթու կաղամբը), բրոկոլի 
- Սև հաց, եգիպտացորեն, թխվածքաբլիթներ
- Գարեջուր և այլ ալկոհոլային խմիչքներ
- Գազավորված ըմպելիքներ
- Մեղր, շաքարի փոխարինիչներ (ներառյալ ծամոն)
- Մրգային հյութեր

Մթերքներ որոնք նվազեցնում են աղիներում գազերի առաջացումը

- Առանց լակտոզայի / գերկուլեսի / բրնձի կաթ
- հնդկաձավարով շիլա, բրինձ
- Խաշած միս
- Հավկիթ
- Մրգային ժելե

Կարևոր է հետևել ցուցումներին քանի որ աղիներում գազերի կուտակումը նպաստում է աղիների պերիստալտիկայի (շարժումների) ուժեղացմանը, որն իր հերթին վատթարացնում է կոնքի օրգանների տեսանելիությունը:

Սննդակարգ` հետազոտության օր
Քաղցած հետազոտության մոտենալ խորհուրդ չի տրվում, քանի որ ուժեղանում է աղիների պերիստալտիկան: Խորհուրդ է տրվում թեթև նախաճաշ:

•    Ընդունել հետևյալ դեղորայքը`
-    Հետազոտությունից 1 օր առաջ և հետազոտության օրն առավոտյան` Espumisan 2 հաբից օրը 3 անգամ,
-    ՀՇ տոպոմետրիայից 30ր. առաջ` No-spa 40mg (սովորական) օրը 3 հաբ, անկախ սննդից

•    Աղիների դատարկման կապակցությամբ`
-    Կլինիկայում բուժանձնակազմի հսկողության ներքո կատարվելու է միկրոհոգնա (Microlax): Այդ կապակցությամբ ներկայանալ հետազոտությանը նախատեսված ժամից 45ր. առաջ:

•    Միզապարկի պատրաստություն`
-    Անմիջապես ՀՇ տոպոմետրիայի ներկայանալուց հետո, տեղեկացնել բուժ. աշխատողին միզապարկի լցվածության մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում տրվի Ձեզ համապատասխան ցուցումներ (շարունակել լցնել միզապարկը, դատարկել միզապարկը, շարունակել խմել հեղուկներ և այլն): Չդատարկել միզապարկը առանց բուժ. աշխատողին հայտնելու:

•    Աղիքի կոնտրաստավորում`
-    Omnipaque 25 ml լուծել 1լ (չգազավորված) ջրի մեջ


 Պատրաստի հեղուկը օգտագործել՝
- ՀՇ հետազոտությունից 1 օր առաջ՝ երեկոյան։
- ՀՇ հետազոտության օրը՝ առավոտյան։
- ՀՇ հետազուտությունից 30 րոպե առաջ հիվանդանոցում։

Ցանկալի է խմել դանդաղ, փոքր կումերով կամ ձողիկով որպեսզի օդ կուլ չգնա ։ 
 

Այլ նորություններ

news
ՊԷՏ/ՀՏ Հետազոտություն
Իմանալ ավելին
news
Siemens ընկերության վերջին սերնդի Biograph mCT PET/CT սարքը՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում
Իմանալ ավելին
news
Ռադիոթերապիան կրծքագեղձի քաղցկեղի դեպքում. Սերգեյ Գոլուբը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում
Իմանալ ավելին
news
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը
Իմանալ ավելին