Լրատվամիջոցների այցը «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն

«Էրեբունի» ճառագայթային բուժման կենտրոնի այցելուներն այս անգամ լրագրողներն էին։ Կարևոր համարելով ԶԼՄ–ների դերը առողջապահական ոլորտի լուսաբանման գործում՝ կենտրոնը լրագրողների համար կազմակերպել էր ծանոթություն–շրջայց՝ նպատակ ունենալով նրանց ծանոթացնել ճառագայթային թերապիայի ժամանակակից մեթոդներին և կենտրոնի հնարավորություններին։
Նորագույն տեխնոլոգիաներով ու ամենանոր սարքավորումներով հագեցած կենտրոնի հիմնադրմամբ Հայաստանը կարևոր քայլ է կատարել քաղցկեղի բուժման գործում՝ դառնալով տարածաշրջանում առաջատարը ճառագայթային բուժման առումով։ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում կիրառվում են այն բոլոր մեթոդները, որոնց համար նախկինում պացիենտները ստիպված էին դիմել արտասահմանյան բուժհաստատություններ։
Բուժման գործընթացում օգտագործվում են ամերիկյան և եվրոպական առաջատար ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ախտորոշել և բուժել ուռուցքները՝ նվազագույնի հասցնելով առողջ հյուսվածքների վնասման ռիսկը։
Շրջայցի ընթացքում լրագրողները ծանոթացան կենտրոնում կիրառվող տեխնոլոգիաներին, բժիշկների աշխատանքին և կենտրոնի առօրյային։ Կենտրոնի ղեկավար Կոստան Ղալումյանը նշեց, որ անձնակազմի մի մասը հրավիրվել է արտերկրից, քանի որ Հայաստանում մասնագիտական ներուժը դեռևս սահմանափակ է՝ նորագույն սարքավորումների լիարժեք կիրառման համար։ Սակայն թիմը վստահ է, որ փորձի փոխանակման շնորհիվ կարճ ժամանակում կձևավորվի նաև տեղացի ռադիոթերապևտների ուժեղ թիմ։
Կենտրոնի երկրորդ հարկը ամբողջությամբ նախատեսված է միջուկային բժշկության հետազոտությունների համար։ Այստեղ գործում է հատուկ լաբորատորիա, որտեղ պատրաստում են ռադիոֆարմ պրեպարատներ՝ պացիենտների ներարկման նպատակով։ Լաբորատորիան կառուցվել է միջուկային անվտանգության միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան։ Պատերն ու հատակը պարունակում են կապարե շերտեր, իսկ օդափոխության համակարգը հատուկ նախագծված է ռադիոակտիվ նյութերի անվտանգ շրջանառության համար։
Կենտրոնի նախագծման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ոչ միայն տեխնիկական պահանջներին, այլև պացիենտների հարմարավետությանը։ Ի տարբերություն բազմաթիվ նմանատիպ կենտրոնների, որոնք կառուցվում են ստորգետնյա տարածքներում, «Էրեբունի» կենտրոնը կառուցվել է վերգետնյա: Այս որոշումն ընդունվել է հատուկ՝ ապահովելու պացիենտների հոգեբանական կայունությունն ու նվազեցնելու բուժման հետ կապված սթրեսը։
Շրջայցի ավարտին լրագրողները «Նաիրի» բժշկական կենտրոնի կողմից ստացան կանխարգելիչ հետազոտությունների փաթեթներ՝ ընդգծելով հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման կարևորությունը։
Այսօր արդեն կարելի է վստահ ասել՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում ոչ միայն կիրառվում են ամենաարդյունավետ մեթոդները, այլև ստեղծված են բոլոր պայմանները՝ Հայաստանը վերածելու բժշկական տուրիզմի առաջատար ուղղության։
Այլ նորություններ

Սերգեյ Գոլուբը պատասխանել է հաճախ տրվող հարցերին
Իմանալ ավելին
Հարցազրույց «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավարի հետ
Իմանալ ավելին
Հարցազրույց «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ռադիոթերապիայի բաժանմունքի ղեկավարի հետ
Իմանալ ավելին
Մեր Անուշը բուժումը հաջողությամբ ավարտվեց
Իմանալ ավելին
«Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնը ուրախ էր հյուրընկալել Ջոել Թեննիին, որը նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցն է։
Իմանալ ավելին
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար Սերգեյ Գոլուբը պատասխանել է առավել հաճախ տրվող հարցերին:
Իմանալ ավելին