«ԷՐԵԲՈՒՆԻ» ՌԱԴԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

Միջազգային չափանիշներին համապատասխան ճառագայթային բուժում Հայաստանում: Առաջատար մասնագետներ, ժամանակակից սարքավորումներ և անհատական մոտեցում՝ Ձեր առողջության համար։

Ժամանակակից ճառագայթային բուժում

Ծառայություններ

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը քաղցկեղի ժամանակակից և արդյունավետ բուժման մասնագիտացված հաստատություն է։ Այստեղ կիրառվում են առաջադեմ տեխնոլոգիաներ և միջազգային ստանդարտներին համապատասխան բուժման մեթոդներ: Կենտրոնն առաջարկում է ճշգրիտ ախտորոշում, բարձրակարգ ճառագայթային բուժում և անհատական մոտեցում` յուրաքանչյուր պացիենտի։

Բուժման փուլերը

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը Հայաստանում միակ բժշկական հաստատությունն է, որտեղ կարելի է անցնել անվտանգ բուժման ամբողջական ցիկլ՝ սկսած նախնական խորհրդատվությունից մինչև ճառագայթային թերապիայի սեանսներ՝ համապատասխան միջազգային ստանդարտներին և օգտագործելով Varian ընկերության ամենաժամանակակից սարքավորումները:

Գրանցվել խորհրդատվության

Նախնական խորհրդատվության նպատակն է ծանոթանալ հիվանդության պատմությանը, կատարված հետազոտությունների արդյունքներին և առկա գանգատներին: Յուրաքանչյուր պացիենտին անհատական մոտեցում ցուցաբերելու նպատակով` դեպքերը քննարկվում են նաև TUMOR BOARD բազմամասնագիտական թիմի կողմից, որից հետո հստակեցվում է բուժման մարտավարությունը:

Կատարեք առցանց վճարում

Ստացեք հետադարձ կապ

Գրանցվել խորհրդատվության

Կատարեք առցանց վճարում

Ստացեք հետադարձ կապ

Գրանցվել խորհրդատվության

Ժամանակակից սարքավորումներ

Varian Edge

Ամերիկյան Varian ընկերության Edge սարքն է, որի շնորհիվ իրականացվում է ժամանակակից ռադիովիրաբուժություն: Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային վիրաբուժություն` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված VARIAN EDGE ռադիովիրաբուժության սարքը, որին ինտեգրված է «Identify» համակարգ` եզակի է ամբողջ տարածաշրջանում:

Իմանալ ավելին ⟶

Varian Halcyon

Ամերիկյան Varian  ընկերության Halcyon սարքի շնորհիվ` ճառագայթային թերապիան դառնում է առավել արդյունավետ`  ապահովելով պացիենտի հարմարավետությունը և անվտանգությունը:
Այս սարքավորումը հնարավորություն է ընձեռնում իրականացնել ճառագայթային թերապիա կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ճառագայթումն իրականացնել շնչառության հսկողությամբ: Սարքը հնարավորություն է տալիս բուժել քաղցկեղը` չվնասելով հարակից առողջ հյուսվածքները:

Իմանալ ավելին ⟶

Siemens Biograph mCT 64 PET scan

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում առկա Siemens healthineers ընկերության վերջին սերնդի Biograph mCT 64 PET scan պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆը իր տեսակով եզակի է Հայաստանում:
Ժամանակակից լուծումներով սարքը մեծ հեղափոխություն է կատարել ռադիոիզոտոպային ախտորոշման ոլորտում: Սարքի շնորհիվ  հնարավոր է ստանալ հստակ և ճշգրիտ պատկերներ, ինչի արդյունքում ախտորոշումը  դառնում է  առավել արդյունավետ:

Իմանալ ավելին ⟶

Siemens SOMATOM go.Open Prօ

Siemens SOMATOM go.Open Pro-ն ժամանակակից և բարձր ճշգրտությամբ համակարգչային տոմոգրաֆ է (CT), որը նախատեսված է առավել պարզ պատկերներ ստանալու և 4D հարթության մեջ, իրական ժամանակում ճառագայթային բուժման գրագետ պլանավորման համար:
Սարքը հնարավորություն է ստեղծում շնչառական ակտի ժամանակ հետևել կրծքավանդակի և որովայնի շարժումներին, ինչն էլ իր հերթին մի քանի անգամ բարձրացնում է բուժման ճշգրտությունը` նվազագույնի հասցնելով հետճառագայթային բորդությունների ռիսկերը, ինչպես նաև նվազեցնում է ճառագայթային ծանրաբեռնավածությունը` ճառագայթվող թիրախի հարակից առողջ հյուսվածքների վրա:

Իմանալ ավելին ⟶

Varian Bravos

Ամերիկյան Varian ընկերության Bravos սարքը բրախիթերապիայի համար նախատեսված նորարարական տեխնոլոգիա է: Բրախիթերապիան ճառագայթային թերապիայի տեսակ է, որի ժամանակ ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ճառագայթվող թիրախի ներսում կամ անմիջապես հպվում է նրան: Այսպիսով բրախիթերապիան հնարավորություն է ստեղծվում ճառագայթման բարձր դոզաներ հասցնել անմիջապես թիրախին` հնարավորինս չվնասելով շրջակա առողջ հյուսվածքները: 

Իմանալ ավելին ⟶

Մեր Մասնագետները

Բարձր որակավորում ունեցող մասնագետներն ունեն միջազգային փորձ և բազմաթիվ վերապատրաստումներ։ Նրանցից շատերը հրավիրված են արտերկրից:

Տեսնել բոլորին ⟶

Կապ մեզ հետ

Այս ֆորման պաշտպանված է reCAPTCHA-ով, և գործում է Google-ի Գաղտնիության քաղաքականության և Ծառայությունների մատուցման պայմանները.