Varian Edge
Ամերիկյան Varian ընկերության Edge սարքն է, որի շնորհիվ իրականացվում է ժամանակակից ռադիովիրաբուժություն:
Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային վիրաբուժություն` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված VARIAN EDGE ռադիովիրաբուժության սարքը, որին ինտեգրված է «Identify» համակարգ` եզակի է ամբողջ տարածաշրջանում: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել պացիենտի դիրքի ճշգրտում` առանց իոնիզացնող ճառագայթման կիրառման՝ հիմնվելով մարմնի մակերեսի շարժումների վրա, ինչը տալիս է հնարավորություն խուսափելու հետճառագայթային բարդություններից:
Սարքի առավելություններն են՝
· Ունի 6D սեղան, որն օգնում է կոմպենսացնել պացիենտի դիրքի հետևանքով առաջացող հնարավոր սխալները՝ 6 հարթություններում:
· Հնարավորություն է տալիս ապահովել միկրոնների ճշտությամբ բուժում՝ չվնասելով առողջ հյուսվածքները:
· Սարքի մեջ ներկառուցված կոնուսային փնջով ՀՇ-ն հնարավորություն է տալիս ամեն սեանսից առաջ կատարել թիրախի և հարակից առողջ հյուսվածքների ՀՇ վիզուալիզացիա և իրական պայմաններում ստացած պատկերը համադրել նախաճառագայթային պլանավորման տվյալների հետ և միայն համապատասխանության պարագայում իրականացնել ճառագայթում:
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում տեղկայված Varian Edge ժամանակակից սարքավորումը ստեղծում է քաղցկեղի ճառագայթային բուժման աննախադեպ հնարավորություն: