Varian Halcyon
Ամերիկյան Varian ընկերության Halcyon սարքի շնորհիվ` ճառագայթային թերապիան դառնում է առավել արդյունավետ` ապահովելով պացիենտի հարմարավետությունը և անվտանգությունը:
Այս սարքավորումը հնարավորություն է ընձեռնում իրականացնել ճառագայթային թերապիա կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ճառագայթումն իրականացնել շնչառության հսկողությամբ: Սարքը հնարավորություն է տալիս բուժել քաղցկեղը` չվնասելով հարակից առողջ հյուսվածքները:
Ունի մի շարք առավելություններ՝
· Ունի 3D պատկերագրման համակարգ, որն օգնում է առավել լավ տեսնել և պլանավորել բուժումը՝ համապատասխանեցնելով այն յուրաքանչյուր պացիենտի:
· Ունի ներկառուցված կոնուսային փնջով ՀՇ, ինչը հնարավորություն է տալիս իրական ժամանակում տեսնել նորագոյացությունը և հարակից առողջ հյուսվածքները:
· Շնորհիվ տեխնիկական առանձնահատկությունների` հնարավորություն է տալիս նվազեցնել բուժման տևողությունը` հասցնելով այն հաշված րոպեների:
· Halcyon-ը ունի ինտուիտիվ կառուցվածք, ինչը հեշտացնում է սարքի օգտագործումը և նվազեցնում է թերապիայի ժամանակը։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը տարածքաշրջանում եզակի հաստատություն է, որտեղ առկա է ճառագայթային թերապիայի համար նախատեսված Varian Halcyon արդիական սարքավորում: Կենտրոնը նպատաուղղված է պացիենտներին առաջարկել նորագոյացությունների ճշգրիտ և արդյունավետ բուժում։