Siemens Biograph mCT 64 PET scan

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում առկա Siemens healthineers ընկերության վերջին սերնդի Biograph mCT 64 PET scan պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆը իր տեսակով եզակի է Հայաստանում:
Ժամանակակից լուծումներով սարքը մեծ հեղափոխություն է կատարել ռադիոիզոտոպային ախտորոշման ոլորտում: Սարքի շնորհիվ  հնարավոր է ստանալ հստակ և ճշգրիտ պատկերներ, ինչի արդյունքում ախտորոշումը  դառնում է  առավել արդյունավետ:
 
Սարքի  առավելություններն են`
·       Բարձորակ և մանրամասն պատկերներ, որոնք խիստ կարևոր են բուժման պլանավորման համար:
·       Արհեստական բանականության նորագույն  համակարգ, որը հեշտացնում է նաև մասնագետների աշխատանքը, ինչպես նաև ախտորոշման մակարդակը մոտեցնում է 100%-ի:
·       Biograph mCT-ն ապահովում է պացիենտի անվտանգությունը՝ նվազեցնելով ճառագայթային ծանրաբեռնավածությունը:
 Սարքի կիրառմամբ կարելի է մեծացնել բուժման ճշգրտությունը, նվազեցնել կողմնակի ազդեցությունները և հասնել վերջնական ախտորոշման: