Siemens SOMATOM go.Open Prօ

Siemens SOMATOM go.Open Pro-ն ժամանակակից և բարձր ճշգրտությամբ համակարգչային տոմոգրաֆ է (CT), որը նախատեսված է առավել պարզ պատկերներ ստանալու և 4D հարթության մեջ, իրական ժամանակում ճառագայթային բուժման գրագետ պլանավորման համար:
Սարքը հնարավորություն է ստեղծում շնչառական ակտի ժամանակ հետևել կրծքավանդակի և որովայնի շարժումներին, ինչն էլ իր հերթին մի քանի անգամ բարձրացնում է բուժման ճշգրտությունը` նվազագույնի հասցնելով հետճառագայթային բորդությունների ռիսկերը, ինչպես նաև նվազեցնում է ճառագայթային ծանրաբեռնավածությունը` ճառագայթվող թիրախի հարակից առողջ հյուսվածքների վրա:
 
Սարքավորման առավելություններն են՝
 

  • Շնորհիվ իր  ծրագրային հագեցվածության և գործառույթների` SOMATOM go.Open Pro-ն թույլ է տալիս մի քանի անգամ կրճատել հետազոտության ժամանակը:
  • Արհեստական բանականության շնորհիվ` գտնում է առկա խնդիրները, դասակարգում` օգնելով  բժշկին առավել արագ,անսխալ կողմնորոշվել և ախտորոշել:
  • Բուժման ճշգրտության կարևորագույն պայմաններից է հանդիսանում պացիենտի անշարժ դիրքը, որի նպատակով  օգտագործվում են հատուկ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են` վակումային ներքնակներ, ջերմապլաստիկ դիմակներ, գլխի համար նախատեսված հատուկ  հարմարանքներ և այլն:  Անշարժ դիրքը պետք է լինի վերարտադրելի բուժման ամբողջ ընթացքում և միևնույն ժամանակ պացիենտի համար հարմարավետ:

 
«էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում ստեղծված են  բոլոր պայմանները բուժման ճշգրիտ պլանավորման համար: