Varian Bravos

Ամերիկյան Varian ընկերության Bravos սարքը բրախիթերապիայի համար նախատեսված նորարարական տեխնոլոգիա է: Բրախիթերապիան ճառագայթային թերապիայի տեսակ է, որի ժամանակ ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ճառագայթվող թիրախի ներսում կամ անմիջապես հպվում է նրան: Այսպիսով բրախիթերապիան հնարավորություն է ստեղծվում ճառագայթման բարձր դոզաներ հասցնել անմիջապես թիրախին` հնարավորինս չվնասելով շրջակա առողջ հյուսվածքները: Սարքը եզակի է Հայաստանում և ունի մի շարք առավելություններ:
Սարքավորման առավելություններն են՝
·       Եռաչափ (3D) պլանավորման համակարգ,  ինչը հնարավորություն է տալիս կատարել պացիենտի անհատական, անատոմիական առանձնահատկություններին համապատասխան բուժման պլանավորում:
·       Բուժման պլանավորումը կատարվում է CT և MRI հետազոտությունների  պատկերների հիման վրա:
·       Ապլիկատորների մեծ ընտրությունը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ, անհատականացված բուժում յուրաքանչյուր բուժառուի համար:
·       Սարքը ինտեգրված է Varian ընկերության արագացուցիչների պլանավորման համակարգերի հետ, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ հաշվարկել  տարբեր փուլերում պացիենտի բուժման դոզան:
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի Varian Bravos սարքի շնորհիվ պացիենտները ստանանում են ճշգրիտ, արդյունավետ բուժում` հարմարավետ պայմաններում:
 

news
Siemens Biograph mCT 64 PET scan
Իմանալ ավելին
news
Siemens SOMATOM go.Open Prօ
Իմանալ ավելին