
Խորհրդատվություն
Նախնական խորհրդատվության հիմնական նպատակն է ծանոթանալ պացիենտի հիվանդության պատմությանը, հետազոտության արդյունքներին և առկա գանգատներին, որից հետո ռադիոթերապևտը որոշում է կայացնում արդյոք նպատակահարմար է կատարել ճառագայթային թերապիա, թե՞ ոչ: Որոշ դեպքերում, վերջնական որոշում կայացնելու նպատակով` դեպքը քննարկվում է ուռուցքաբանական խորհրդի կողմից ( TUMOR BOARD): Սովորաբար ռադիոթերապևտը պացիենտին պատմում է նաև ճառագայթային թերապիայի էության, դրա սկզբունքների, հնարավոր թերապևտիկ և կողմնակի ազդեցությունների մասին, ինչպես նաև պատասխանում է պացիենտի բոլոր հարցերին՝ հիմնվելով ժամանակակից միջազգային կլինիկական ուղեցույցների վրա.
Ճառագայթային թերապիայի կենտրոնի ճառագայթային թերապևտի նախազննում
Ռադիոթերապևտի (ճառագայթային թերապևտի) խորհրդատվություն
Ճառագայթային թերապևտը բժիշկ է, որը զբաղվում է օնկոլոգիական հիվանդությանների ճառագայթային բուժմամբ։ Նրա հիմնական խնդիրն է գնահատել ճառագայթային թերապիայի անցկացման անհրաժեշտությունը և արդյունավետությունը:
Ո՞ր հիվանդությունների դեպքում է պահանջվում խորհրդատվություն
Ճառագայթային թերապևտի խորհրդատվությունը անհրաժեշտ է ուռուցքային հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղը, թոքերի քաղցկեղը, շագանակագեղձի քաղցկեղը, ուղեղի ուռուցքները, ստամոքսի քաղցկեղը և այլ տեսակի չարորակ նորագոյացությունները: Բժիշկը գնահատում է ճառագայթային թերապիայի կիրառման հնարավորությունը և ըստ ցուցման բուժման պլան է մշակում:
Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ խորհրդատվության ժամանակ
Խորհրդատվությունից առաջ խորհուրդ է տրվում պատրաստել հետևյալ բժշկական փաստաթղթերը.
- Բուժհաստատություններից քաղվածքներ և բժիշկների եզրակացություններ,
- Հետազոտությունների արդյունքներ (ՄՌՏ, ՀՏ, ՊԷՏ-ՀՏ և այլն),
- Հյուսվածքաբանական հետազոտությունների արդյունքներ,
- Քաղվածքներ բժշկական պատմությունից, եթե պացիենտը հոսպիտալացվել
Այս փաստաթղթերը կօգնեն բժշկին ավելի ճշգրիտ գնահատել պացիենտի վիճակը և կշռադատված որոշում կայացնել հետագա բուժման վերաբերյալ:
Ինչպե՞ս է անցնում խորհրդատվությունը
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում ճառագայթային թերապևտի նախնական խորհրդատվությունը ներառում է պացիենտի բժշկական պատմության, ախտորոշման արդյունքների և ընթացիկ բողոքների մանրակրկիտ վերլուծություն: Բժիշկը գնահատում է ճառագայթային թերապիայի անցկացման անհրաժեշտությունը, բացատրում սկզբունքները, խոսում է թերապևտիկ հնարավոր հետևանքների և կողմնակի ազդեցությունների մասին: Մասնագետի բոլոր առաջարկությունները հիմնված են ժամանակակից միջազգային կլինիկական ուղեցույցների վրա, ինչը թույլ է տալիս պացիենտին ստանալ բուժման ամբողջական պատկերը:
Բժշկական կոնսիլիումի անցկացման հնարավորություն
Բարդ կլինիկական դեպքերում ճառագայթային թերապիայի անցկացման որոշումը կարող է քննարկվել օնկոլոգիական կոնսիլիումում (TUMOR BOARD), որի մեջ մտնում են բժշկական տարբեր ոլորտների մասնագետներ: Այն օգնում է առավել ճիշտ և արդյունավետ որոշում կայացնել պացիենտի բուժման համար:
Հետազոտությունների տեսակները
Հիվանդության ախտորոշումը կամ տարածումը ճշտելու, բուժմանը նախապատրաստվելու նպատակով մեր կենտրոնում կարող են նշանակվել հետևյալ հետազոտությունները.
- Համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
- ՊԷՏ-ՀՏ,
- Օրգանների և համակարգերի ուլտրաձայնային հետազոտություն,
- Լաբորատոր և հյուսվածքաբանական հետազոտություններ:
Ախտորոշման այս մեթոդները ճառագայթային թերապևտին հնարավորություն են տալիս հիմնավորված որոշում կայացնել բուժման օպտիմալ պլան ընտրելու վերաբերյալ:
«Էրեբունի» ճառագայթային կենտրոն դիմելու առավելությունները
Դիմելով «Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոն՝ Դուք կստանաք բուժման անհատական մոտեցում: Մենք օգտագործում ենք նորագույն սարքավորումներ, որոնք թույլ են տալիս բուժումն իրականացնել արդյունավետ և նվազագույն կողմնակի ազդեցություններով: Մեր բոլոր մասնագետներն աշխատում են միջազգային չափանիշներին և կլինիկական ուղեցույցներին համապատասխան, ինչը երաշխավորում է բժշկական օգնության բարձր որակը: Խորհրդատվությանը գրանցվելու համար դիմեք մեզ զանգահարելով 8550 հեռախոսահամարով կամ կենտրոնի պաշտոնական կայքի միջոցով՝ erebuniradiotherapy.com: Մենք պատրաստ ենք օգնել Ձեզ բուժման օպտիմալ պլանի ընտրության հարցում: