Մաշկի քաղցկեղի բուժում

Մաշկի քաղցկեղը ուռուցքային հիվանդությունների ամենատարածված ձևերից մեկն է։ Շատ դեպքերում այն բուժվում է վիրահատական եղանակով, սակայն կան իրավիճակներ, երբ վիրահատությունը հակացուցված է կամ կարող է ուղեկցվել լուրջ հետևանքներով։ Նման դեպքերում առավել արդյունավետ լուծում է դառնում ժամանակակից ճառագայթային թերապիան։

Բուժման մարտավարությունը

Մաշկի քաղցկեղի բուժման մարտավարության ընտրությունը կատարվում է անհատական՝ հաշվի առնելով ուռուցքի տեղակայումը, հիվանդության փուլը, պացիենտի տարիքային և առողջական առանձնահատկությունները։

Ռադիոթերապևտ Սերգեյ Գոլուբը նշում է․
«Եթե հնարավոր չէ վիրահատական միջամտություն իրականացնել՝ ուռուցքի բարդ տեղակայման, պացիենտի ընդհանուր վիճակից կամ այլ սահմանափակումներից ելնելով, այդ դեպքում դիմում ենք ճառագայթային թերապիայի»։

Դեմքի, ականջների, կոպերի, քթի և գլխի այլ հատվածներում վիրահատական միջամտությունը հաճախ հանգեցնում է կոսմետիկ բարդությունների։ Այդ դեպքերում բժիշկներն ընտրում են ոչ ինվազիվ, թիրախային ճառագայթման տարբերակ։

«Վիրահատությունից հետո հաճախ բարդ է վերականգնել մաշկի հյուսվածքները, հատկապես՝ երբ ուռուցքը տեղակայված է դեմքին։ Այդ դեպքում ճառագայթային թերապիան մեզ թույլ է տալիս բուժել պացիենտին՝ առանց զգալի հետևանքների», — հավելում է Սերգեյ Գոլուբը։

Երկու ճառագայթային մոտեցում՝ արտաքին և ներհյուսվածքային

Մաշկի քաղցկեղի ճառագայթային բուժումն իրականացվում է երկու եղանակով՝

  • Հեռավար թերապիա (External beam radiation therapy)՝ գծային արագացուցիչի միջոցով
  • Բրախիթերապիա (Brachytherapy)՝ երբ ճառագայթման աղբյուրը տեղադրվում է ուռուցքին հնարավորինս մոտ

«Հեռավար թերապիան հիմնականում կիրառվում է այն դեպքերում, երբ ուռուցքը մեծ է (2-3 սմ և ավելի) կամ տեղակայված է բարդ հատվածներում, որտեղ վիրահատությունն անհնար է։ Այն օգտագործվում է նաև որպես լրացուցիչ բուժում՝ եթե վիրահատության եզրերում հայտնաբերվում են ուռուցքային բջիջներ», — նշում է Սերգեյ Գոլուբը։

Բրախիթերապիա՝ բարձր արդյունավետություն

Բրախիթերապիան համարվում է մաշկի ոչ մելանոմային ուռուցքների վաղ փուլերի բուժման լավագույն տարբերակը։ Այն հատկապես արդյունավետ է բազալ բջջային և տափակ բջջային քաղցկեղի դեպքում, որոնք առավել հաճախ պայմանավորված են արևի և արտաքին միջավայրի վնասակար ազդեցությամբ։

Բրախիթերապևտ Նատալյա Կորնիևսկայան ընդգծում է․
«Բրախիթերապիան իդեալական տարբերակ է, երբ ուռուցքը տեղակայված է աչքերի շուրջ, քթի, շուրթերի կամ ականջների շրջանում։ Այն ապահովում է լիարժեք բուժում և միաժամանակ գերազանց կոսմետիկ արդյունք, ինչը չափազանց կարևոր է, երբ խոսքը վերաբերում է դեմքին։ Բացի այդ, բուժման կուրսը շատ կարճ է՝ ընդամենը 7-8 սեանս»։

Ներհյուսվածքային բրախիթերապիա՝ խորանիստ ուռուցքների համար

Բրախիթերապիայի համար մակերեսային ուռուցքների դեպքում օգտագործվում են հատուկ ապլիկատորներ, իսկ ավելի խորը տեղակայման դեպքում՝ ներհյուսվածքային բրախիթերապիա։ Այս մեթոդով ուռուցքի մեջ տեղադրվում են ճկուն ինտրաստատներ, որոնց միջոցով ճառագայթման աղբյուրը հասցվում է ուղիղ թիրախին։ Այս պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ և չի պահանջում հոսպիտալացում։

Բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում, անցավ է և տևում է ընդամենը մի քանի րոպե։ Վաղ փուլերում բրախիթերապիան ապահովում է գրեթե 100% արդյունավետություն։

«Առաջին և երկրորդ փուլերում բրախիթերապիայի կիրառման դեպքում բուժման արդյունավետությունը հասնում է 99%-ի։ Բրախիթերապիայից հետո ուռուցքի տեղում մնում է փոքր սպիտակավուն սպի, որը գրեթե տեսանելի չէ», — նշում է Նատալյա Կորնիևսկայան։

Եզրակացություն

Ժամանակակից ճառագայթային թերապիան, մասնավորապես՝ բրախիթերապիան, բացում է մաշկի քաղցկեղի բուժման նոր հնարավորություններ՝ առանց վիրահատության, առանց ցավի և գերազանց արդյունքով։ Այս մեթոդները հատկապես կարևոր են տարեց պացիենտների և ուռուցքների բարդ տեղակայման դեպքերում։

Վաղ ախտորոշումն ու ճիշտ ընտրված բուժման ռազմավարությունն ապահովում են բարձր արդյունավետություն և հնարավորություն՝ պահպանելու պացիենտի կյանքի որակը։

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International