Շագանակագեղձի քաղցկեղի կրկնության դեպքում արդյունավետ բուժման հնարավորությունները

Շագանակագեղձի քաղցկեղը 50-ից բարձր տղամարդկանց շրջանում ամենատարածված ուռուցքներից է։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է բուժման երկու հիմնական ուղի՝ վիրահատական միջամտություն և ճառագայթային թերապիա։ Վերջինս կիրառվում է ինչպես հիվանդության վաղ փուլերում, այնպես էլ ուռուցքի կրկնության դեպքում։
Երբ հիվանդությունը վերադառնում է
Ցավոք, անգամ վիրահատական բուժումից հետո հնարավոր է ուռուցքի կրկնություն։
«Ռադիկալ պրոստատէկտոմիայից հետո լինում են դեպքեր, երբ հիվանդության կրկնություն է նկատվում։ Այդ իրավիճակում ճառագայթային թերապիան միակ գործիքն է, որը թույլ է տալիս ապահովել լիարժեք բուժում», — նշում են մասնագետները։
Առաջին տագնապալի նշաններից է ՊՍԱ-ի՝ պրոստատ-սպեցիֆիկ անտիգենի, մակարդակի բարձրացումը կամ նույնիսկ դրա առկայությունը արյան մեջ։ Սա թույլ է տալիս հիվանդության վերադարձի մասին կասկածել դեռևս նախքան ախտանշանների ի հայտ գալը։
Ճշգրիտ ախտորոշում՝ նախքան թերապիան
Ուռուցքային օջախի ճշգրիտ հայտնաբերման համար կիրառվում է ՊԷՏ-ԿՏ հետազոտություն՝ պրոստատ-սպեցիֆիկ մեմբրանային անտիգենի (PSMA) որոշմամբ։ Սա ճշգրիտ մեթոդ է, որը թույլ է տալիս հայտնաբերել նույնիսկ փոքրիկ ախտահարված հատվածները։
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) նույնպես կարևոր դեր ունի՝ հատկապես այն դեպքերում, երբ շագանակագեղձը արդեն հեռացված է։ Այն թույլ է տալիս բժիշկներին ճշգրիտ որոշել ճառագայթման գոտին, հատկապես այն դեպքում, երբ շագանակագեղձն արդեն հեռացված է։
Ճառագայթման պլանավորման համար պարտադիր է ՄՌՏ-ի իրականացումը՝ տոպոմետրիկ ուղեցույցով։ Սա անհրաժեշտ է ճշգրիտ ծավալներ ընտրելու և հնարավորինս նպատակային թիրախավորում ապահովելու համար։
Թիրախային ճառագայթում պատկերային վերահսկմամբ
Բուն ճառագայթային թերապիայի ընթացքում կիրառվում է IGRT մեթոդիկան՝ պատկերային հսկողությամբ ճառագայթում։ Նկարները արվում են անմիջապես արագացուցիչի սեղանին՝ յուրաքանչյուր սեանսից առաջ, ինչը թույլ է տալիս վերահսկել պացիենտի դիրքը և խուսափել շեղումներից։
Այս մոտեցումը ոչ միայն ապահովում է ճշգրիտ ազդեցություն ուռուցքի վրա, այլև պաշտպանում է առողջ օրգանները՝ աղիքներն ու միզապարկը։ Այդ նպատակով կիրառվում է նաև նախապատրաստական հատուկ ռեժիմ, սննդակարգ և ջրային ռեժիմի պահպանում։
Համակցված բուժում
Շատ դեպքերում ճառագայթային թերապիան համադրվում է հորմոնալ բուժման հետ։ Տեստոստերոնի՝ ուռուցքը սնուցող հորմոնի մակարդակի նվազեցումը թույլ է տալիս բարձրացնել ճառագայթման արդյունավետությունը։
Բուժման մարտավարության որոշումը կայացվում է ոչ թե մեկ մասնագետի, այլ TUMOR BOARD-ի (ուռուցքաբանական խորհրդի) կողմից։
«Ուռուցքաբանական բուժման ոսկե ստանդարտներից է մարտավարության հաստատումը բազմամասնագիտական կոնսիլիումի միջոցով։ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում այդ որոշումները կայացնում են ռադիոթերապևտը, օնկոուրոլոգ-վիրաբույժը և քիմիաթերապևտ-ուռուցքաբանը», — ընդգծում են ռադիոթերապիայի կենտրոնի բժիշկները։
Շագանակագեղձի քաղցկեղի վերադարձը դեռևս դատավճիռ չէ։ Ժամանակակից ախտորոշման և ճշգրիտ պլանավորված բուժման միջոցով հնարավոր է ապահովել կայուն ռեմիսիա՝ տարիներ, իսկ որոշ դեպքերում՝ տասնամյակներ շարունակ։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում յուրաքանչյուր բուժառուի համար մշակվում է անհատական բուժման ծրագիր՝ հիմնված միջազգային ուղեցույցների և տեխնոլոգիական վերջին ձեռքբերումների վրա։
Այլ նորություններ

«Նաիրի» բժշկական կենտրոնի և «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի մասնագետները մասնակցել են գինեկոլոգիական ուռուցքաբանության միջազգային վորքշոփին։
Իմանալ ավելին
Մեր մասնագետները չեն դադարում կատարելագործել իրենց գիտելիքները
Իմանալ ավելին
Ճառագայթային թերապիայի գործընթացը սկսվում է ճիշտ հարցերից և հստակ պատասխաններից։
Իմանալ ավելին
Լրատվամիջոցների այցը «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն
Իմանալ ավելին
Սերգեյ Գոլուբը պատասխանել է հաճախ տրվող հարցերին
Իմանալ ավելին
Հարցազրույց «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի ղեկավարի հետ
Իմանալ ավելին