«Նաիրի» բժշկական կենտրոնի և «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի մասնագետները մասնակցել են գինեկոլոգիական ուռուցքաբանության միջազգային վորքշոփին։
2025 թվականի մայիսի 17-18-ը Դիլիջանում կայացավ The Updates in Gynecologic Oncology Workshop v. 4.0 գիտակրթական միջոցառումը, որը կազմակերպել էր «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Նաիրի» ԲԿ-ի ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը, օնկոգինեկոլոգ Հասմիկ Դավթյանը, ռադիոլոգիական ծառայության ղեկավար Կոստան Ղալումյանը, ինչպես նաև «Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնի բրախիթերապևտ Նատալյա Կորնիևսկայան։
Վորքշոփի միջազգային բանախոսներն էին ֆրանսիացի քիմիաթերապևտ պրոֆեսոր Ժան-Էմանուել Կյուրձը, Վիեննայի բժշկական համալսարանի գինեկոլոգ-ուռուցքաբան պրոֆ. Նիկոլ Կոնսին և Նավառայի համալսարանական կլինիկայի (Իսպանիա) գինեկոլոգ-ուռուցքաբան դոկտոր Լուիս Մ. Չիվան։
Միջոցառման օրակարգը ներառում էր նաև հազվադեպ հանդիպող նորագոյացությունների վերաբերյալ քննարկումներ, ինչն էլ նպաստեց փորձի փոխանակմանը՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան մասնագետների համար։
Այլ նորություններ
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը՝ Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին
Իմանալ ավելին
Ուղիղ աղիքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
Ի՞նչ է օլիգոմետաստատիկ հիվանդությունը։
Իմանալ ավելին
Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
Լսողական նյարդի նևրինոմա՝ բուժում առանց բաց վիրահատության
Իմանալ ավելին
Բրախիթերապիա՝ կոպի ուռուցքների արդյունավետ բուժում
Իմանալ ավելին