«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը՝ Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին

Image

Օրեր առաջ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը մասնակցեց Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։

Համաժողովը մեկ հարթակում համախմբել էր զբոսաշրջության և առողջապահության ոլորտների մասնագետների՝ քննարկելու բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության հնարավորություններն ու ոլորտի նոր ուղղությունները։

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնի մասնակցությունը նման հեղինակավոր միջազգային հարթակներին կարևոր հնարավորություն է՝ ամրապնդելու միջազգային կապերը, ձևավորելու նոր գործընկերություններ և ընդլայնելու համագործակցության շրջանակը։ Միաժամանակ, այն նպաստում է Հայաստանի բժշկական հնարավորությունների ներկայացմանը միջազգային հարթակում և մեր երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես բժշկական զբոսաշրջության հեռանկարային ուղղություն։

Այլ նորություններ

news
Ուղիղ աղիքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
news
Ի՞նչ է օլիգոմետաստատիկ հիվանդությունը։
Իմանալ ավելին
news
Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
news
Լսողական նյարդի նևրինոմա՝ բուժում առանց բաց վիրահատության
Իմանալ ավելին
news
Բրախիթերապիա՝ կոպի ուռուցքների արդյունավետ բուժում
Իմանալ ավելին
news
Ի՞նչ է սալվաժային ճառագայթային թերապիան։
Իմանալ ավելին
news
Ga-68 PSMA PET/CT (ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն
Իմանալ ավելին
JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International