Ամերիկյան Varian ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներին հիացրել է «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի գրանցած արդյունքները։
Օրեր առաջ Varian ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոն՝ գնահատելու կենտրոնի հնարավորությունները և մինչ այժմ արձանագրված հաջողությունները։
Ներկայացուցիչները մանրամասն ծանոթացել են կենտրոնի տեխնոլոգիական հագեցվածությանը և ճառագայթային բուժման նոր մոտեցումներին։ Նրանք նշել են, որ կենտրոնը շատ կարճ ժամանակում գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ օգտագործելով ռադիոթերապիայի ոլորտի առաջադեմ և բարդ տեխնոլոգիաները։Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Varian ընկերության և «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի համագործակցությունը լինելու է երկարաժամկետ՝ ներառելով ինչպես մասնագետների վերապատրաստում, այնպես էլ սարքավորումների մշտական արդիականացում և նորարարական լուծումների ներդրում։
Այլ նորություններ
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը՝ Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին
Իմանալ ավելին
Ուղիղ աղիքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
Ի՞նչ է օլիգոմետաստատիկ հիվանդությունը։
Իմանալ ավելին
Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
Լսողական նյարդի նևրինոմա՝ բուժում առանց բաց վիրահատության
Իմանալ ավելին
Բրախիթերապիա՝ կոպի ուռուցքների արդյունավետ բուժում
Իմանալ ավելին