«Էրեբունի» Ռադիոթերապիայի կենտրոնը ուրախ էր հյուրընկալել Ջոել Թեննիին, որը նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցն է։
Այցի ընթացքում Ջոել Թեննին ղեկավար անձնակազմի և առաջատար մասնագետների հետ շրջեց կենտրոնի տարածքում, իսկ ռադիոթերապիայի բաժնի ղեկավար օնկոլոգ-ճառագայթաբան Սերգեյ Գոլուբը մանրամասն ներկայացրեց Ռադիոթերապիայի կենտրոնի սարքավորումները և դրանց կիրառման հնարավորությունները։
Այցելության ավարտին Ջոել Թեննին բարձր գնահատեց կենտրոնի տեխնոլոգիական մակարդակը, մասնագետների բարձր որակավորումը և կենտրոնի դերը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի առողջապահական համակարգում։
Կենտրոնի անձնակազմը ևս ընդգծեց իրենց պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել բարձրորակ մասնագիտական օգնություն, զարգացնելով առողջապահության ոլորտը և ապահովելով որակյալ բուժօգնություն ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ժամանած պացիենտների համար։
Այլ նորություններ
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը՝ Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովին
Իմանալ ավելին
Ուղիղ աղիքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
Ի՞նչ է օլիգոմետաստատիկ հիվանդությունը։
Իմանալ ավելին
Թոքի քաղցկեղի ճառագայթային բուժում
Իմանալ ավելին
Լսողական նյարդի նևրինոմա՝ բուժում առանց բաց վիրահատության
Իմանալ ավելին
Բրախիթերապիա՝ կոպի ուռուցքների արդյունավետ բուժում
Իմանալ ավելին