Հաստ աղիքի քաղցկեղի բուժում

Աղիքային կամ կոլորեկտալ քաղցկեղը՝ հաստ և ուղիղ աղիքների չարորակ ուռուցքը, այսօր աշխարհի ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկն է։ Այն հանդիպում է հիմնականում 50 տարեկանից բարձր, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:Վերջին տարիներին նկատվում է հիվանդացության աճ նաև ավելի երիտասարդ տարիքում։ Ժամանակին հայտնաբերումը և բուժման համապարփակ մոտեցումը կոլորեկտալ քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներն են։

Ախտանշաններ

Կոլորեկտալ քաղցկեղը վաղ փուլերում հաճախ ընթանում է առանց արտահայտված գանգատների, ինչի պատճառով պացիենտները ուշ են դիմում բժշկի։ Առաջին նշանները կարող են լինել՝

  • Արյուն արտաթորանքում
  • Փորկապություն կամ լուծ
  • Ցավեր որովայնի ստորին հատվածում
  • Թուլություն, հոգնածություն, անեմիա (սակավարյունություն)

Այս ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Ախտորոշում

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում ախտորոշման գործընթացը հիմնված է PET-CT հետազոտության վրա, որն իրականացվում է Siemens Biograph mCT 64 նորագույն սարքի միջոցով։

Պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան՝ համակցված է համակարգչային տոմոգրաֆիայի հետ և թույլ է տալիս հայտնաբերել նույնիսկ փոքր մետաստազներ, որոշել ուռուցքի կենսաբանական ակտիվությունը և գնահատել բուժման արդյունավետությունը։

Siemens Biograph mCT 64 համակարգը ապահովում է բարձր պատկերային լուծաչափ, արագ սքանավորում և չնչին ճառագայթում, ինչի շնորհիվ հետազոտությունը դառնում է միաժամանակ ինֆորմատիվ և անվտանգ։ ՊԵՏ-ԿՏ տվյալները հանդիսանում են բուժման պլանավորման հիմնական հիմքը՝ ապահովելով ճշգրիտ թիրախավորում ճառագայթային թերապիայի ընթացքում։

Երևանում հաստ աղիքի քաղցկեղի բուժում

Բուժման ռազմավարություն

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում իրականացվում է ուռուցքաբանական հիվանդությունների ճառագայթային բուժում՝ ըստ հիվանդության տեսակի, տեղակայման և փուլի։ Բոլոր պացիենտների համար բուժման ծրագիրը կազմվում է անհատական կարգով՝ հիմնվելով ախտորոշման տվյալների վրա։

Կենտրոնում կիրառվում են ժամանակակից ճառագայթային տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են ուռուցքի ճշգրիտ թիրախավորումը՝ նվազագույնի հասցնելով առողջ հյուսվածքների վրա ազդեցությունը։

Բուժման ամբողջ ընթացքը գտնվում է փորձառու ճառագայթաբանների, բժշկական ֆիզիկոսների վերահսկողության տակ։ Յուրաքանչյուր պացիենտի դեպքում ընտրվում է օպտիմալ դոզա, սեանսների քանակ և տևողություն՝ ապահովելու համար առավել արդյունավետ և անվտանգ բուժում։

Ճառագայթային թերապիա ուղիղ աղիքի քաղցկեղի դեպքում

Ճառագայթային թերապիան կարևոր դեր ունի ուղիղ աղիքի քաղցկեղի բուժման մեջ՝ օգնելով նվազեցնել ուռուցքի չափերը նախքան վիրահատությունը կամ ոչնչացնել մնացորդային բջիջները՝ վիրահատությունից հետո։

Բուժման գործընթացը ներառում է՝

  • Պացիենտի նախնական պատրաստում՝ ճշգրիտ դիրքավորման և պլանավորման միջոցով
  • Դոզավորման անհատական հաշվարկ՝ բարձր արդյունավետություն և անվտանգություն ապահովելու համար
  • ճառագայթային թերապիա՝ սովորաբար 25–30 օր տևողությամբ
  • Վերահսկողություն և վիճակի մշտական մոնիթորինգ

Վերականգնում և հետբուժման աջակցություն

Բուժումից հետո պացիենտը գտնվում է բժշկի մշտական հսկողության տակ։ Կենտրոնի մասնագետները տրամադրում են վերականգնողական խորհրդատվություն, սննդակարգի և ֆիզիկական ակտիվության վերաբերյալ անհատական խորհուրդներ։ Ճառագայթային թերապիայի ավարտից հետո պարբերական հետազոտությունները (ԿՏ/ՄՌՏ, ուռուցքային մարկերներ) թույլ են տալիս վերահսկել առողջական վիճակը և կանխել հիվանդության կրկնությունը։

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնի առավելությունները

  • Բարձր որակավորում ունեցող ճառագայթաբանների և ֆիզիկոսների թիմ
  • Ժամանակակից սարքավորումներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Անհատական բուժման պլանավորում յուրաքանչյուր պացիենտի համար
  • Հոգատար և անհատական մոտեցում

«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնը միավորում է բարձրակարգ մասնագետներին, միջազգային փորձը և տեխնոլոգիական առաջընթացը՝ ապահովելու համար պացիենտների արդյունավետ և անվտանգ բուժումը։

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 8550 հեռախոսահամարին կամ այցելել կենտրոն՝ Տիտոգրադյան փող., 14/4 շենք։

JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International